Դուրովը Telegram-ի քաղաքականության մեջ փոփոխություններ է կատարել
23 Սեպտեմբեր, 2024 21:17
Telegram-ում նոր փոփոխություններ են կատարվել։
«Telegram-ի կանոնները խախտող օգտատերերի հեռախոսահամարներն ու IP հասցեները կարող են փոխանցվել համապատասխան մարմիններին՝ ի պատասխան ողջամիտ օրինական հարցումների։
Այս միջոցները պետք է զսպեն հանցագործներին։ Telegram-ում որոնումը նախատեսված է ընկերներ գտնելու և նորություններ ստանալու համար, այլ ոչ թե անօրինական ապրանքներ գովազդելու»,- գրել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը։
Դուրով ավելի վաղ խոստացել էր բարելավել Telegram-ի աշխատանքը հանցագործների դեմ պայքարի շրջանակում, որոնք չարաշահում են մեսենջերի աշխատանքը: