Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ դժվար օրեր են սպասվում։
«Նրանց համար, ովքեր դեռ չեն հասկացել, ուզում եմ բացատրել մեր քաղաքականությունը. մենք սպառնալիքի չենք սպասում, մենք կանխում ենք այն։ Այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է և ցանկացած ժամանակ:
Մենք վերացնում ենք բարձրաստիճան զինյալներին, ոչնչացնում ենք ահաբեկիչներին, ոչնչացնում ենք հրթիռները և շատ ավելին: Մենք ոչնչացնում ենք նրանց, ովքեր փորձում են ոչնչացնել մեզ։
Ես խոստացել էի, որ մենք կփոխենք ուժերի հավասարակշռությունը հյուսիսում, և դա հենց այն է, ինչ մենք անում ենք։
Ես խնդրում եմ ձեզ, Իսրայելի քաղաքացիներ, երկու բան. նախ հետևեք թիկունքի հրամանատարության հրահանգներին, սա կյանքեր է փրկում:
Երկրորդ՝ եղեք համառ, պատասխանատու և վճռական»,- X-ի էջում տեղադրված տեսաուղերձում ասել է Նեթանյահուն։