Կարևոր իրադարձություններ

Փրկարարների և ջրային պարեկների փոխլրացնող աշխատանքը հաջողել է. ազդարարվեց լողասեզոնի փակումը (տեսանյութ)

23 Սեպտեմբեր, 2024 13:44
Փրկարարների և ջրային պարեկների փոխլրացնող աշխատանքը հաջողել է. ազդարարվեց լողասեզոնի փակումը (տեսանյութ)

Ամառային հանգստի ևս մեկ սեզոն անցյալում է: Սևանա լճի ավազանում և հարակից տարածքներում ավարտվել է ջրային պարեկների և փրկարարների ուժեղացված ծառայությունը։ Այն իրականացվում էր պարեկային մեքենաների, նավերի ու սկուտերների միջոցով, ինչպես նաև հետիոտնային հատվածներում։

Դրանով եռալեզու իրազեկում, մոտորանավակներով շրջայց, համակարգված և արդյունավետ աշխատանք. փրկարարների ու պարեկների համագործակցությունը ստացված է՝ ունենք դեպքերի կտրուկ անկում։

Կարող ենք նաև արձանագրել, որ հասարակական կարգն ու հանգստացողների անվտանգությունը բարձր պատասխանատվությամբ պահպանելու արդյունքում ուժեղացված ծառայության ընթացքում հանրային լողափերում մահացության դեպք չի գրանցվել:

 

Լրահոս

Դիտել ավելին