ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իրանում՝ ածխահանքում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։
«Խոր ցավով տեղեկացանք Իրանում՝ Խորասանում, ածխահանքի պայթյունի մասին: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին։ Բոլոր վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է վարչապետը X-ի իր էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի Հարավային Խորասան նահանգի Թաբաս քաղաքի ածխահանքում պայթյունի հետևանքով առնվազն 52 մարդ է զոհվել, 20-ը՝ վիրավորվել:
Իրանի Հարավային Խորասան նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել։
Deeply saddened to hear about the coal mine explosion in Khorasan, Iran.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) September 22, 2024
My deepest condolences to the families of the victims. I hope for a swift recovery for all the injured.