Ինչպես է անցել աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության կառույցներում։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ում.
Տնօրեն Լևոն Ազիզյանն ընդունել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կամավորության համագործակցության ծրագրի շրջանակներում ՀՀ-ում գտնվող Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտի միջազգային նախագծերի, փորձագիտական ծառայությունների խմբի ղեկավար պարոն Մատի Էերիկինենին:
Ֆին փորձագետի այցի հիմնական խնդիրն էր բարձրացնել արդյունավետությունը և օպտիմալ բաշխել «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի մարդկային, տեխնիկական և ֆինանսական ռեսուրսները՝ այն համահունչ դարձնելով Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ռազմավարությանն և այլ միջազգային կառույցներին։
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում.
Հյուրընկալվել են Լեհաստանի «Տատրզանսկի» ազգային պարկի աշխատակիցները: Թանգարանում նրանք ծանոթացել են արգելոցին, «Գոռավանի ավազուտներ», «Խոր Վիրապ» պետական արգելավայրերին, բուսապահոցում՝ արգելոցի հարուստ ու բազմազան հերբարիումներին, դրանց թվայնացման ու պահպանման աշխատանքներին, այցելել են արգելոցի Խաչաձոր տեղամաս:
Տարվել են ցուցանակների տեղադրման աշխատանքներ: Արգելոցի մուտքերի և երթուղիների հին ցուցանակները փոխարինվել են նորերով, տեղադրվել են նաև նորերը, այդ թվում՝ արգելող և ուղղորդող նշաններով, տեղամասերում տեղադրվել են քարտեզներ և պատմամշակութային հուշարձանների, բուսական և կենդանական աշխարհը ներկայացնող եռալեզու տեղեկատվությամբ ցուցանակներ:
Արգելոցապարկային համալիրումՍտեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկի ջերմատանն իրականացվել են կտրոնավորման, կտրոնների խնամքի և տնկանյութի տեղափոխման աշխատանքներ:«Ջրվեժ» անտառպարկի տնկարանում տնկվել են Տոսախ-Buxus L. թփատեսակի կտրոններ:
«Ջրվեժ»-ում ուսումնական պրակտիկա են անցկացրել Երևանի տարածաշրջանային N1 քոլեջի լուսանկարչություն բաժնի ուսանողներ: