Կարևոր իրադարձություններ

Որդին փորձել է դանակը խլել հորից՝ ստանալով մարմնական վնասվածքներ

22 Սեպտեմբեր, 2024 13:52
Որդին փորձել է դանակը խլել հորից՝ ստանալով մարմնական վնասվածքներ

Սեպտեմբերի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոյեմբերյանի բաժին են զանգահարել «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ ժամը 20։20-ի սահմաններում իրենց տան բակում փայտ կտրելու ժամանակ ստացած «ձախ դաստակի ափային երեսի, որովայնի առաջային պատի կտրած վերք, աջ դաստակի 2-րդ մետակարպալ ոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Տավուշի մարզի բնակիչ 36-ամյա Հայկ Վ․-ն:

Տեղում պարզվել է, որ Հայկ Վ․-ն նշված վնասվածքներից «ձախ դաստակի ափային երեսի, որովայնի առաջային պատի կտրած վերքը» ստացել է նույն օրը ժամը 20։20-ի սահմաններում իրենց տանը հոր, Տավուշի մարզի բնակիչ 66-ամյա Կոլյա Վ․-ի հետ վերջինիս կողմից ալկոհոլ օգտագործելու պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ հոր ձեռքից խոհանոցային դանակը խլելու, իսկ «աջ դաստակի 2-րդ մետակարպալ ոսկրի կոտրվածքը» նյարդայնացած պատին հարվածելու հետևանքով:Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Կոլյա Վ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին:

 

Լրահոս

Դիտել ավելին