Կարևոր իրադարձություններ

Հայաստանը չպետք է զգուշանա ո՛չ ՀԱՊԿ-ից, ո՛չ Ռուսաստանից. Զախարովա

20 Սեպտեմբեր, 2024 22:22
Հայաստանը չպետք է զգուշանա ո՛չ ՀԱՊԿ-ից, ո՛չ Ռուսաստանից. Զախարովա

Հայաստանը եվրասիական ինտեգրման գլխավոր շահառուն է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ։

«Մենք մշտապես հանդես ենք գալիս գործակցության օգտին, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակում», - նշել է Զախարովան:

Նա «անհեթեթ» է որակել Հայաստանում պետական հեղաշրջման փորձի հետ կապված «ռուսական հետք փնտրելը»:

«Ի տարբերություն Արևմուտքի՝ Ռուսաստանը չի միջամտում այլ երկրների ներքին գործերին:

Հայաստանը չպետք է զգուշանա ո՛չ ՀԱՊԿ-ից, ո՛չ Ռուսաստանից»,-ընդգծել է Զախարովան։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին