Կարևոր իրադարձություններ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի աշխատակիցները Չեխիայում տարածաշրջանային դասընթացի են մասնակցել

20 Սեպտեմբեր, 2024 17:06
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի աշխատակիցները Չեխիայում տարածաշրջանային դասընթացի են մասնակցել

Սեպտեմբերի 11-13-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ Լիանա Վարդումյանը և Սոնա Օհանյանը Չեխիայի Բռնո քաղաքում մասնակցել են «Կայուն օրգանական աղտոտիչների մոնիթորինգ, տվյալների կառավարման առաջընթաց և տվյալների մեկնաբանում» խորագրով երրորդ տարածաշրջանային դասընթացին:

Հանդիպումը կազմակերպվել է Մասարիկի համալսարանի RECETOX կենտրոնի կողմից՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ (UNEP)՝ աջակցելու Գլոբալ Ազգային Պլանի իրականացմանը (Global NIP) և ամրապնդելու կայուն օրգանական աղտոտիչների մասին Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացումը, ինչպես նաև զարգացնելու կարողություններ շահառու երկրներում:

Դասընթացի ընթացում ներկայացվել են՝

«Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի համաձայն Կայուն օրգանական աղտոտիչների (ԿՕԱ) մոնիթորինգի կազմակերպումը:

Գլոբալ Մոնիթորինգի Պլանի շրջանակներում ԿՕԱ-ների մոնիթորինգը պասիվ նմուշառիչների կիրառմամբ՝ ջրերում և մթնոլորտային օդում:

Մեծաթիվ տվյալներ պարունակող տվյալների բազաների կառավարման հմտություններ, FAIR տվլաներ և տերմինալոգիայի հետ ծանոթացում, մարտահրավերներ տվյալների մեկնաբանման ժամանակ:

Դասընթացի ընթացքում ԿՕԱ-ների մոնիթորինգի թեմայով մասնակից երկրների միջև տեղի է ունեցել տեղեկատվության և փորձի փոխանակում, ինչպես նաև մասնակիցներն այցելել են RECETOX լաբորատորիաներ, դասընթացավարների կողմից մասնակիցներին տրվել են գործնական առաջադրանքներ, պասիվ նմուշառիչների պատրաստման հանձնարարություններ, իսկ ավարտին՝ հանձնվել են վկայականներ:

 

Լրահոս

Դիտել ավելին