Կարևոր իրադարձություններ

Օգոստոսին 345 հարկ վճարող ՀԴՄ կիրառման կանոնների խախտում է թույլ տվել. տուգանքի չափը կազմել է շուրջ 126 մլն դրամ

17 Սեպտեմբեր, 2024 12:36
Օգոստոսին 345 հարկ վճարող ՀԴՄ կիրառման կանոնների խախտում է թույլ տվել. տուգանքի չափը կազմել է շուրջ 126 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 345 դեպք և շուրջ 126 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 11 դեպքով 11 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 41․2մլն դրամի չափով:

Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է փաստացի գործունեության հետևյալ ոլորտներում.

 

  • հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի խանութի, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, մթերային խանութի, հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 23 մլն դրամ տուգանք,

  • հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, մթերային խանութի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 10 մլն դրամ տուգանք,

  • հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 115 մլն դրամ տուգանք,

  • հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, ավտոգազալցակայանի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 16 մլն դրամ տուգանք,

  • մթերային խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 21 մլն դրամ տուգանք,

  • մթերային խանութի, առևտրի իրականացման վայրի կազմակերպման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 2․84 մլն դրամ տուգանք,

  • մթերային խանութ, բանկային, վարկային, ապահովագրական կամ այլ ֆինանսական գործունեության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 10 մլն դրամ տուգանք,

  • մրգի և բանջարեղենի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 166 մլն դրամ տուգանք,

  • շինանյութի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 29 մլն դրամ տուգանք,

  • բանկային, վարկային, ապահովագրական կամ այլ ֆինանսական գործունեության, ոսկերչության, թանկարժեք քարերի մշակման, տնտեսական ապրանքների խանութի, մթերային խանութի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 564 մլն դրամ տուգանք,

  • այլ ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1 մլն դրամ տուգանք։

 

Լրահոս

Դիտել ավելին