Կարևոր իրադարձություններ

Ընթացիկ տարում Երևանում անցկացվել և արդիականացվել է 20 կմ ոռոգման նոր համակարգ

16 Սեպտեմբեր, 2024 12:41
Ընթացիկ տարում Երևանում անցկացվել և արդիականացվել է 20 կմ ոռոգման նոր համակարգ

Երևանի հեղեղատար, անձրևատար համակարգը բավականին հին և մաշված է, ինչը  էական ներդրումներ է պահանջում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է ծրագրերը դիտարկել  հաշվի առնելով այսօրվա իրավիճակն ու գրագետ պլանավորում իրականացնել ներդրումների համար:

«Այս ամբողջական համակարգը նույնիսկ մեր տիրապետության տակ չէ, և մենք վերջին երկու տարում ենք առհասարակ սկսել այս համակարգում ներդրումներ անել, երկու տարի է, ինչ կոյուղի ենք կառուցում: Պետք է հաշվի առնել նաև, որ սրանք ոչ սովորական հեղեղումներ են, և ամբողջ աշխարհում, տարբեր քաղաքներում այս խնդիրներն առաջանում են:

Շատ դեպքերում որևէ տեսակի համակարգ ֆորսմաժորին չի կարող դիմանալ: Իհարկե, բոլոր այն հատվածներում, որտեղ կարող ենք նվազագույնը մեղմել նմանատիպ իրավիճակներում հեղեղումերից առաջացած խնդիրները, անպայման պետք է անենք»,- նշել է քաղաքապետն ու կարևորել նաև մարդկանց իրազեկ լինելու հանգամանքը, որ ճիշտ գործեն նման իրավիճակում:

Հարկ է նշել, որ Երևանում առկա հեղեղատար համակարգն արդեն իսկ ամբողջությամբ գույքագրվել է, և այս  շաբաթ կառավարությունում այդ թեմայով քննարկում է լինելու:    

Ընթացիկ տարում Երևանում անցկացվել և արդիականացվել է 20 կմ ոռոգման նոր համակարգ: Տնտեսումների հաշվին՝ լրացուցիչ ծրագրով աշնանը ցանցը կընդլայնվի ևս 5 կմ-ով:

 

Լրահոս

Դիտել ավելին