Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանը կրկին կնվազի

15 Սեպտեմբեր, 2024 13:17
Օդի ջերմաստիճանը կրկին կնվազի

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Երևանում սեպտեմբերի 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Սեպտեմբերի 16-ին երեկոյան ժամերին, 17-20-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 15-ին կեսօրից հետո, 16-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 17-20-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-18-ին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-7 աստիճանով։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին