Կարևոր իրադարձություններ

Հայկական ժողովրդավարությունը շարունակելու է գտնվել բարձր մակարդակի վրա. Ալեն Սիմոնյանի ուղերձը

15 Սեպտեմբեր, 2024 11:02
Հայկական ժողովրդավարությունը շարունակելու է գտնվել բարձր մակարդակի վրա. Ալեն Սիմոնյանի ուղերձը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձ է հղել Ժողովրդավարության միջազգային օրվա առթիվ.

«Սեպտեմբերի 15-ն աշխարհում նշվում է որպես Ժողովրդավարության միջազգային օր:

Ժողովրդավարությունն արժեք է, նվաճում, պետությունների զարգացման խթան, առանց որի շատ երկրներ լճանում են ու հետ մնում արագ փոփոխվող աշխարհից:

2018 թվականի թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետությունը եւս բռնել է ժողովրդավարական բարեփոխումների ուղին, ու մեր քաղաքական թիմը շարունակելու է անշեղորեն գնալ այդ ճանապարհով:

Վստահեցնում եմ, որ հայկական ժողովրդավարությունն առաջիկայում եւս շարունակելու է գտնվել բարձր մակարդակի վրա` մնալով կայուն, աննահանջ ու որպես հաջողված օրինակ ժողովրդավարության ճանապարհը նոր բռնող երկրների համար»:

Հայկական ժողովրդավարությունն առաջիկայում եւս շարունակելու է գտնվել բարձր մակարդակի վրա. Ալեն Սիմոնյանի ուղերձը

 

Լրահոս

Դիտել ավելին