Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Արագածոտնի մարզի գյուղերից մեկում կանխվել է վրեժխնդրությունը, ժողովրդի լեզվով ասած՝ «վենդետան»։
Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16։15-ի սահմաններում ոստիկանության Արագածի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ անչափահասներ են տուժել։
Տեղում նույն գյուղի բնակիչ 39-ամյա Ա․ Ֆ․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը առավոտյան իր աղջկան 15-ամյա Կ․ Ս․-ին Գյումրի քաղաքում բնակվող քրոջ, 26-ամյա Հերիքնազ Ֆ․-ի տանից բերելու կապակցությամբ իրենց միջև տեղի է ունեցել հեռախոսային վիճաբանություն, որի ընթացքում վերջինս սպառնացել է սպանել իրեն։
Արդեն Ժամը 16։00-ի սահմաններում Հ․ Ֆ․-ն տաքսիով եկել է գյուղ և մեքենայից իջնելով իր ձեռքի պայուսակից հանել է դանակ, որը նկատելով տան բակում գտնվող և Ա․ Ֆ․-ն և իր երեխաները, 11-ամյա Ի․ Ս․-ն և 9-ամյա Ա․ Ֆ․-ն։ Իրենք արագ տուն են անցել և փորձել փակել դուռը, սակայն հատակ մաքրելու փայտը մնացել է դռան տակ և այն ամբողջությամբ չի փակվել:
Բաց մնացած հատվածից Հ․ Ֆ․-ն ձեռքը ներս է տարել և դանակով մարմնի տարբեր մասերում մարմնական վնասվածքներ պատճառել ներսի կողմից դուռը պահող Ա․ Ֆ․-ին, նրա երեխաներին Ի․ Ս․-ին և Գ․ Ս․-ին։
Այնուհետև Հ․ Ֆ․-ն լսելով, որ արդեն դեպքի մասին տեղյակ են ոստիկանությունում, իր եկած մեքենայով արագ հեռացել է:
Դեպքի վայրի հարևանությամբ հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, նշում էին, որ եթե ոստիկաններն ու պարեկները օպերատիվ չժամանեին՝ հաստատ «վենդետա» էր տեղի ունենալու և շնորհիվ նրանց կանխվել է «վենդետան» և նաև շնորհիվ «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի բժշկի ու բժշկուհու երեխաների կյանքին այլևս վտանգ չի սպառնում։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկվում են միջոցառումներ Հ․ Ֆ․-ին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: