Ճանապարհները սպասարկող ընկերությունները հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացնում են ընթացիկ ամառային պահպանման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
Մասնավորապես, կատարվում են՝ կողնակների հարթեցում, կողային առուների և վաքերի մաքրում, ճանապարհային նշանների թարմացում, մետաղական արգելափակոցների վերականգնում, բացակայող նշանների վերատեղադրում, երթևեկելի մասից ու ճանապարհի օտարման շերտից աղբի, ինչպես նաև օտար առարկաների հեռացում։
Արվում են նաև այլ աշխատանքներ։