«Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳ պետնախարար Կիրտի Վարդհան Սինգհին:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ համագործակցությունը զարգանում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համատեղ ջանքերը երկկողմ օրակարգի հետագա ընդլայնման ուղղությամբ:
Անդրադարձ է կատարվել նաև տարբեր հարթակներում և ձևաչափերով փոխգործակցության հնարավորություններին: