Կարևոր իրադարձություններ

Ինչպես պետք է գրանցվեն և օգտվեն անհատ տաքսի վարորդները My TAX բջջային հավելվածից (տեսանյութ)

11 Սեպտեմբեր, 2024 13:10
Ինչպես պետք է գրանցվեն և օգտվեն անհատ տաքսի վարորդները My TAX բջջային հավելվածից (տեսանյութ)

Անհատ տաքսի վարորդներն այսուհետև տաքսի ծառայություն մատուցելու համար պետք է միանան հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին, պատվերն ավարտելուց հետո գեներացնեն և պատվիրատուին տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։  

Գործընթացը հեշտությամբ իրականացնելու համար ՊԵԿ-ը գործարկել է My TAX բջջային հավելվածը։ Այն մշակված է ինչպես Android, այնպես էլ iOS օպերացիոն համակարգերի համար։  Հավելվածը հասանելի է Apple App Store-ում՝iOS-ի համար, Google Play Store-ից՝Android-ի համար: Ներբեռնելիս փնտրման դաշտում պետք է հավաքել My tax Armenia անվանումը։

My TAX բջջային հավելվածն ունի պարզ  դիզայն և մատչելի է օգտագործման համար։ Պարզապես, պետք է ներբեռնել հավելվածը, կատարել մի քանի պարզ  քայլ  և պատվեր կատարելուց հետո գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ կտրոնն ու այն տրամադրել հաճախորդին՝ իր նախընտրած առցանց տարբերակներից որևէ մեկով։ 

Հավելվածը հնարավորություն է տալիս նաև առցանց եղանակով՝ առանց որևէ դիմում ներկայացնելու և մեկ կոճակի հպումով, հաշվառվել հարկային մարմնում՝ ստանալով հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)։

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիները հավելված կարող են մուտք գործել «Ես եմ» համակարգի միջոցով, ինչի համար անհաժեշտ է նախօրոք ակտիվացնել  mID բջջային նույնականացման ծառայությունը։ Իսկ օտարեկրյա քաղաքացիների մուտքն իրականացվում է ՀՎՀՀ-ով և օգտվողի անուն-գաղտանաբառով, որը կարող են ձեռք բերել առցանց՝ դիմում ներկայացնելով e-request.am համակարգի միջոցով, կամ այցելելով ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին։

 

Լրահոս

Դիտել ավելին