Կարևոր իրադարձություններ

Ողջունել եմ Հունգարիայի ԱԳ նախարարին և կարևորել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը. Սանոսյան

10 Սեպտեմբեր, 2024 23:01
Ողջունել եմ Հունգարիայի ԱԳ նախարարին և կարևորել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը. Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր ընդունել եմ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունել եմ ԱԳ նախարարին և կարևորել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը։

Պետեր Սիյարտոն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերահաստատելուց հետո արդեն իսկ տարբեր ուղղություններով մեծ աշխատանք է տարվել նկատելի աշխատանք է կատարվել տնտեսական համագործակցության ուղղությամբ, հաստատվել են Բուդապեշտ-Երևան-Բուդապեշտ ուղիղ չվերթեր, երկու երկրների միջև առևտրի ծավալները զգալի աճել են։

Հունգարիայի ԱԳ նախարարը ցանկություն է հայտնել ընդլայնել համագործակցությունը էներգետիկ ոլորտում։

Վերահաստատել եմ Հայաստանի ցանկությունը միանալու Սև ծովի հատակով անցնող մալուխի ծրագրին, դառնալու ծրագրի մաս կազմող անդամ երկրներից մեկը։ Նաև ընդգծել եմ, որ վերջին տարիներին Հայաստանում մեծ թափով զարգանում է վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից էլեկտրաէներգիայի արտադրությունը։

Շնորհակալություն եմ հայտնել ԱԳ նախարարին հատկապես ԼՂ բռնի տեղահանվածների հարցում Հայաստանին հումանիտար օժանդակություն ցուցաբերելու համար։

Կարևորել եմ նաև միջտարածաշրջանային ապակենտրոնացված համագործակցության զարգացումը Հայաստանի և Հունգարիայի վարչատարածքային միավորների միջև։

Քննարկել ենք տնտեսական համագործակցության խորացման, ինչպես նաև էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր։

Երկուստեք ընդգծվել է տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու հարցում համատեղ ջանքերի մեկտեղումը»։

 

Լրահոս

Դիտել ավելին