Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է ապագա պարեկների ամփոփիչ պետական ատեստավորումը (տեսանյութ)

10 Սեպտեմբեր, 2024 21:38
Մեկնարկել է ապագա պարեկների ամփոփիչ պետական ատեստավորումը (տեսանյութ)

ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ապագա պարեկների ամփոփիչ պետական ատեստավորումը:

Ատեստավորման գործընթացին հետևել են ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում է ՆԳՆ կրթահամալիրում 5-ամսյա ուսումնառություն անցած 306 սովորող։ Ավարտական քննություններին նախորդել է մասնագիտական պրակտիկան, որի ընթացքում սովորողներն ամրապնդել են Կրթահամալիրում ստացած տեսական և գործնական գիտելիքները։

Պետական ամփոփիչ ատեստավորումը կշարունակվի մինչև սեպտեմբերի 12-ը ներառյալ:

Ատեստավորումը բարեհաջող հաղթահարածները Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում և մարզային ստորաբաժանումներում կնշանակվեն համապատասխան պաշտոնների։

 

Լրահոս

Դիտել ավելին