Կարևոր իրադարձություններ

«Սուլուգունի պանիր ոսկեպար»-ում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ

09 Սեպտեմբեր, 2024 17:23
«Սուլուգունի պանիր ոսկեպար»-ում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ

Անհատ ձեռնարկատեր Ֆլորա Մանուկյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում ստուգում են իրականացրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները: Իրավիճակը, որն արձանագրվել է նրանց կողմից, անհամատեղելի է եղել իրավական ակտերով սննդամթերքի անվտանգությանը և հիգիենային ներկայացվող պահանջների հետ: 

Արտադրամասում առկա արտադրանքից կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքում՝ «Սուլուգունի պանիր «Ոսկեպար»» արտադրատեսակը՝ «ԱՑԽՄ» և «ախտածին մանրէներ, այդ թվում՝ սալմոնելաներ» ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին: 

Հայտնաբերվել են նաև հետևյալ սանիտարահիգիենիկ բնույթի խախտումները.

արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը, 

արտադրական շինությունների հատակի, պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, հեշտորեն լվացվող, ախտահանվող նյութերով, 

չափաբաժանված կաթնամթերքի փաթեթավորման գործընթացները չեն կատարվել սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում՝ չապահովելով այդ արտադրանքի անվտանգությունը:

Այս արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

 

Լրահոս

Դիտել ավելին