Կյանքից հեռացել է «Ուրախների և հնարամիտների ակումբի» լեգենդար հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը: Այս մասին տեղեկանում ենք լիգայի մամուլի ծառայությունից։ Հեռուստահաղորդումը նա վարում էր 1964 թվականից, և այդ ժամանակվանից էլ դրա ղեկավարն էր։
«Նա եղել և ընդմիշտ լեգենդ կմնա ՈՒՀԱ շարժման բոլոր մասնակիցների և միլիոնավոր հանդիսատեսների համար»,-ասվում է ՈՒՀԱ-ի հաղորդագրությունում:
Ալեքսանդր Մասլյակովը ծնվել է 1941 թվականի նոյեմբերի 24-ին Սվերդլովսկում։ Հեռուստատեսությունում աշխատանքի ընթացքում նա մի շարք հեռուստահաղորդումներ է վարել։