Կարևոր իրադարձություններ

Սիլիկյան թաղամասում մեքենան հայտնվել է կամրջի տակ գտնվող ճանապարհին. վարորդին փրկել չի հաջողվել

08 Սեպտեմբեր, 2024 10:34
Սիլիկյան թաղամասում մեքենան հայտնվել է կամրջի տակ գտնվող ճանապարհին. վարորդին փրկել չի հաջողվել

Սեպտեմբերի 8-ին, ժամը 01։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան խճուղում գտնվող բնակելի թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կոտրելով կամրջի արգելապատնեշը՝ հայտնվել կամրջի տակ գտնվող ավտոճանապարհին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը (Վ․ Մ․, ծնված 1990 թ․) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն՝ մինչ Ոստիկանության աշխատակիցների մոտենալը։

 

Լրահոս

Դիտել ավելին