Հնդկաստանի կառավարությունը հետաքննություն է սկսել Telegram-ի նկատմամբ։
Ինչպես հաղորդում է տեղական Times of India-ն, գործընթացը տեղի է ունեցել Telegram-ի ղեկավար Պավել Դուրովին Ֆրանսիայում մի շարք մեղադրանքներով ձերբակալելուց հետո։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Telegram-ին Հնդկաստանում արգելք է սպառնում, սակայն «վերջնական որոշումը կախված կլինի հետաքննության արդյունքներից»։