Կարևոր իրադարձություններ

Ինչպես կարելի է պաշտպանվել Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելուց. ԱՆ

27 Օգոստոս, 2024 15:23
Ինչպես կարելի է պաշտպանվել Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելուց. ԱՆ

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, թե ինչպես կարելի է պաշտպանվել Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելուց`

սահմանափակել ուշ ժամերին դրսում գտնվելը, երբ մոծակներն առավել ակտիվ են և կրել փակ հագուստ,

օգտագործել միջատավանիչ միջոցներ,

օգտագործել պատուհանի և դռան համար նախատեսված հակամիջատային ցանցեր,

խուսափել երկար խոտերից, խոնավ տարածքներից, թփերից և խոտածածկ ափերից,

հեռացնել տան շրջակայքում առկա ջրականգերը՝ մոծակների բազմացումը կանխելու համար,

ձեռք չտալ սատկած թռչուններին,

կրել մեկանգամյան օգտագործման ձեռնոցներ, պաշտպանիչ հագուստ՝ կենդանիների սպանդի կամ մսեղիքի մշակման համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին