«Փաստ» օրաթերթը գրում է.
«Եթե ոմանց թվում է, թե ներկայիս մարդկային քաղաքակրթության զարգացման պայմաններում բռնապետությունը հեռավոր անցյալին առնչվող իրողություն է, ապա պետք է դիտարկեն Ադրբեջանի օրինակը։ Իլհամ Ալիևն այդ երկիրը վերածել է ընտանեկան կալվածքի՝ սեփական կնոջն էլ դարձնելով փոխնախագահ։
Ու նորություն չէ, որ Ադրբեջանում ոչ միայն ժողովրդավարության նշույլ չկա, այլև այդ երկիրն իր բնույթով բացարձակ հակաժողովրդավարական է ու բռնատիրական։ Ազատ խոսքն ամեն քայլափոխի ճնշվում է, իսկ ընդդիմությունը հետապնդումների է ենթարկվում, բայց այս իրողությունը չի խանգարում, որ իրեն ժողովրդավարության պաշտպանության ջատագով հայտարարած Արևմուտքը զարգացնի իր հարաբերություններն այս երկրի հետ։
Եթե մի այլ երկրում ժողովրդավարական արժեքները նման կարգի ոտնահարվեին, ապա Արևմուտքից մեկը մյուսի հետևից զեկույցներ կհրապարակեին ու քայլեր կձեռնարկեին այդ երկրի հետ հարաբերությունները սահմանափակելու ուղղությամբ։ Այնինչ, Ադրբեջանի համար կանաչ լույս է վառված այն աստիճանի, որ այդ երկիրը նոյեմբերին Բաքվում հյուրընկալելու է այնպիսի խոշոր միջազգային իրադարձություն, ինչպիսին COP 29 կլիմայական համաժողովն է»։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։