Կարևոր իրադարձություններ

Մյասնիկյան պողոտայում մեքենաներ են բախվել

22 Օգոստոս, 2024 22:18
Մյասնիկյան պողոտայում մեքենաներ են բախվել

Օգոստոսի 22-ին՝ ժամը 20.32-ին, ՆԳՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում մեքենաներ են բախվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության և Փրկարար ծառայության աշխատակիցներ։ Պարզվել է, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել են թիվ 42 երթուղին սպասարկող «Հունդայի» ավտոբուսը և «Ֆոլքսվագեն» ու «Բիդ» մեքենաները:

Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։

 

Լրահոս

Դիտել ավելին