«Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունն Արարատ համայնքում հիմնադրել է պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարան։
30 մլն դոլլարի ներդրմամբ՝ սկզբնական արտադրողականությունը հասցվել է 112.800 տոննայի:
Սկզբնական շրջանում գործարանը կունենա 300 աշխատակից, սակայն 3 տարվա ընթացքում հիմնական աշխատակիցների թիվը կավելանա՝ հասնելով 700-ի:
Վերջնական արտադրանքը ներառում է պողպատե ամրաններ, խողովակներ, աղացման գնդեր, տաք և սառը գլանվածքով պարույրներ:
Պլանավորվում է, որ գործարանը լիարժեք կգործարկվի և պատրաստի արտադրանք կունենա մինչև 2024 թվականի վերջ: