Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ու գրել.
«Երասխում սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են մարզադպրոցի կառուցման աշխատանքները:
Ծրագրի ընդհանուր արժեքը 173 մլն դրամ է, որից շուրջ 113 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը:
Համայնքի մասնակցությունը 15% չափով է, իսկ մասնավորինը 20%՝ ավելի քան 34 մլն։
Շինաշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»։