Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի շարունակական համագործակցության շրջանակներում այս անգամ ԲԸՏՄ տեսուչների համար կազմակերպվել է ծառայողական զենքի օգտագործման հատուկ պատրաստվածության եռօրյա ուսումնառություն:
Տեսական և գործնական կարողությունների զարգացման վերապատրաստումների ընթացքում տեսուչները մասնագիտացել են հատուկ միջոցների, անվտանգության կանոնների, զենք կրելու ու գործադրելու ուղղություններով, հրաձգարանում անցկացրել կրակային պատրաստության վարժանքներ։
Կադրային բարձր պատրաստվածությունը միտված է կառույցի գործունեության առավել արդյունավետ կազմակերպմանը: