Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Պաղեստինը հույսը դնում է Ռուսաստանի աջակցության վրա։
«Պարոն նախագահ, ինձ համար միշտ հաճելի է շփվել և խորհրդակցել ձեզ հետ, մենք հավատում ենք ձեզ, վստահում ենք ձեզ և զգում ենք ձեր աջակցությունը»,-նշել է նա՝ հավելելով, որ Պաղեստինի ժողովուրդը «շարունակում է իր պայքարը և հույսը դնում մարդասիրական աջակցության վրա»։