Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ի երիտասարդության համաշխարհային օրը բնապահպանական մարտահրավերների համատեքստում

12 Օգոստոս, 2024 21:35
ՄԱԿ-ի երիտասարդության համաշխարհային օրը բնապահպանական մարտահրավերների համատեքստում

Օգոստոսի 12-ին աշխարհում նշվում է ՄԱԿ-ի կողմից հռչակված երիտասարդության համաշխարհային օրը։ Օրվա խորհրդի շրջանակում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել «ՄԱԿ-ի երիտասարդության համաշխարհային օրը բնապահպանական մարտահրավերների համատեքստում» խորագրով միջոցառում ավագ դպրոցների սաների մասնակցությամբ։

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դենիս Բեսեդիչը և նախարարության ներկայացուցիչներ։

Նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանը միջոցառման մասնակիցներին է փոխանցել նախարար Հակոբ Սիմիդյանի ողջույնի խոսքը և օրվա առթիվ շնորհավորական ուղերձը։

Նախարարի ուղերձում անդրադարձ է կատարվել շրջակա միջավայրի ոլորտում երիտասարդների ակտիվ ներգրավվածության կարևորությանը և ոլորտ խնդիրների լուծման համատեքստում նրանց առանցքային դերին։

Ողջույնի ելույթներով հանդես են եկել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դենիս Բեսեդիչը և Շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, Մոնրեալի արձանագրության ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը։

Լիանա Ղահրամանյանն անդրադարձել է «Կայուն զարգացման օրակարգ 2030-ին և ՄԱԿ-ի կայուն զարգացման 17 նպատակներին։

Նա ներկաների հետ խոսել է օզոնային շերտի մասին և ներկայացրել օզոնային շերտի պահպանությունը Կայուն զարգացման նպատակների համատեքստում, որին հաջորդել է խաղ-վիկտորինա օրվա ընթացքում ձեռք բերված գիտելիքների շուրջ։

Միջոցառման երկրորդ մասում նախարարության իրավախորհրդատու, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանն հանդես է եկել «Երիտասարդության մասնակցությունը բնապահպանական գործընթացներին կայուն զարգացման նպատակների համատեքստում» խորագրով բանախոսությամբ և երիտասարդներին ներկայացրել Օրհուսի կոնվենցիայի դրույթերն ու որքշումների կայացման հարցում հանրության մասնակցայնության ապահովման կարևորությունը։

Բանախոսություններով են հանդես եկել երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ՝ ներկայացնելով ոլորտում երիտասարդների ներգրավվածության հաջողված փորձեր և իրականացված ծրագրեր։

Միջոցառումն ավարտվել է հարցուպատասխանով։

 

Լրահոս

Դիտել ավելին