«Տուժածներից 2֊ի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, 8֊ինը՝ միջին ծանրության։
8 քաղաքացի անցնում է համապատասխան բուժզննում, շուտով դուրս կգրվեն»,- տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 09:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Հերացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: