Կարևոր իրադարձություններ

Մուտք չգործել անհայտ և կասկածելի հղումներ. զգուշացնում է Կենտրոնական բանկը

09 Օգոստոս, 2024 08:25
Մուտք չգործել անհայտ և կասկածելի հղումներ. զգուշացնում է Կենտրոնական բանկը

ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ անհայտ անձանց անձնական տվյալների տրամադրումից։

ՀՀ ԿԲ-ի կողմից ձեռքբերված տեղեկությունների արդյունքում պարզվել է, որ վերջին շրջանում ավելացել են զեղծարարների կողմից անձնական և բանկային տվյալներ ձեռք բերելու փորձերը:

Մասնավորապես՝ զեղծարարները կեղծ հեռախոսազանգերի և տարբեր նամակագրությունների միջոցով կապ են հաստատում քաղաքացիների հետ՝ ներկայանալով որպես ֆինանսական հաստատության աշխատակից, ուղարկում են հղումներ և դրդում են անցնել նշված հղմամբ, լրացնել անհրաժեշտ անձնական/բանկային տվյալները՝ այդ կերպ ստանալով հասանելիություն քաղաքացիների ֆինանսական միջոցներին։

ԿԲ-ն հորդորում է լինել զգոն և ոչ մի դեպքում չանել հետևյալ քայլերը՝ որևէ անձի չտրամադրել անձնական բանկային որևէ տվյալ։

Մուտք չգործել անհայտ և կասկածելի հղումներ։ Չակտիվացնել ստացված անհայտ և չսպասված հաստատման կոդերը։

 

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին