Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափերում գործող անվճար և վճարովի ծառայությունները։
«ԱՆՎՃԱՐ
Քաղաքացիների ազատ մուտք լողափի տարածք
Խաղահրապարակ
Հանդերձարաններ
Շվաքարաններ
Ցնցուղարաններ
Հաշմանդամություն ունեցող կամ սակավաշարժուն անձանց համար առնվազն մեկ հատուկ լողափի համար նախատեսված ռեզինե անվասայլակ, որը հնարավորություն կտա շարժվել ինչպես ավազի, այնպես էլ ջրի վրա:
ՎՃԱՐՈՎԻ
Ավտոկայանատեղի՝ հարմարեցված նաև հաշմանդամություն ունեցող անձանց, որոնք հասանելի կլինեն ուղիների կամ լողափերի մուտքերին
Սանհանգույցներ
Հանրային լողափերում մատուցվում են նաև այլ վճարովի ծառայություններ։
Հանրային լողափերում իրականացվում է ջրափրկարարական ծառայություն, գործում են բուժկետեր, Էկոպարեկային և Ջրային պարեկային ծառայության կողմից ապահովվում է հասարակական կարգի պահպանությունը։
Հարգելի քաղաքացինե՛ր, ձեր հանգիստը կազմակերպելիս մաքուր, խնամված և անխաթար պահե՛ք շրջակա միջավայրը և մի՛ վնասեք հանրային լողափերի գույքը»,-ասված է ՇՄՆ հաղորդագրության մեջ։