Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են, որ 2024 թվականի երկրորդ եռամսյակում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհների գույքագրման և ծրագրերի մշակման բաժնի աշխատակիցները հավաքագրել են 452.3կմ ընդհանուր երկարությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների առանձին հատվածների ծածկի վիճակի տեխնիկական տվյալները։ Հետազոտվել են միջպետական նշանակության 354.3կմ և հանրապետական նշանակության 98կմ ճանապարհահատվածներ։
Ուսումնասիրություններն իրականացվել են ակնադիտական և գործիքային մեթոդներով։
Հավաքագրված տվյալները համատեղելուց և ընթացիկ վերլուծություն կատարելուց հետո մուտքագրվում են HDM տնտեսագիտական վերլուծական մոդելում՝ կարճաժամկետ‚ միջնաժամկետ և երկարաժամկետ վերականգնողական ծրագրեր մշակելու նպատակով։