Կարևոր իրադարձություններ

F-16-ն Ուկրաինայում է. մենք դա ապահովել ենք. Զելենսկի

04 Օգոստոս, 2024 23:41
F-16-ն Ուկրաինայում է. մենք դա ապահովել ենք. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ առաջին F-16 ինքնաթիռներն արդեն գտնվում են Ուկրաինայում:

«F-16-ն Ուկրաինայում է։ Մենք դա ապահովել ենք:

Ես հպարտ եմ մեր բոլոր տղաներով, որոնք  որակյալ կերպով տիրապետում են այդ ինքնաթիռներին և արդեն սկսել են դրանք օգտագործել մեր պետության համար։ Շնորհակալ եմ մեր թիմին այս արդյունքի համար։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր գործընկերներին, որոնք  իսկապես օգնում են F-16-ի հարցում, և առաջին երկրներին, որոնք ընդունեցին ինքնաթիռի տրամադրման մեր խնդրանքը՝ Դանիային, Նիդեռլանդներին, Միացյալ Նահանգներին, և մեր բոլոր գործընկերներին, մենք գնահատում ենք ձեր աջակցությունը»,- գրել է Զելենսկին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին