Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում պոլսահայ գործիչը հարձակման է ենթարկվել

03 Օգոստոս, 2024 00:26
Թուրքիայում պոլսահայ գործիչը հարձակման է ենթարկվել

Թուրքիայի հայ համայնքի անվանի ներկայացուցիչներից Գարո Քափրիելյանը Թուրքիայի արևմտյան հատվածում՝ Մարմարա ծովի վրա գտնվող Քընալըադա կղզում ենթարկվել է ռասիստական հարձակման: Դեպքը տեղի է ունեցել կղզու խանութներից մեկում:

Ինչպես հայտնում է Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» շաբաթաթերթը, հարձակման հետևանքով Քափրիելյանի կոտրվածք է ստացել, իսկ դեմքի շրջանում բազմաթիվ կապտուկներ են առաջացել: Տեղի ունեցածի առնչությամբ ոստիկանությունում գործ է հարուցվել, որը շուտով պետք է ուղարկվի դատախազություն:

Իրեն ծեծի ենթարկելու մասին խոսելով՝ Քափրիելյանը նկատել է՝ տարիներ առաջ այդպիսի խնդիր չեն ունեցել, սակայն վերջին 2 տարում տեղի ունեցող նմանատիպ դեպքերը արդեն շատ են անհանգստացնում:

«Խանութում ես ընդհատեցի առևտուրս: Նրանք փողոց դուրս եկան: Զավթեցին մայթերն ու բնակարանիս մուտքը: Ես խանութի կողմից բռնազավթած տարածքների մասին տեսանյութեր և լուսանկարներ էի արել: Այդ պահին խանութի մի աշխատակից փորձեց հարձակվել, այլ աշխատակիցներ միջամտեցին: Դրանից հետո, երբ պիտի մտնեի տուն, դռան մոտ ենթարկվեցի հարձակման»:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին