ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսը ստացել է դեմոկրատական կուսակցության խորհրդաժողովի մասնակիցների բավարար թվով ձայներ՝ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում պաշտոնապես առաջադրվելու համար։
Մինչդեռ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը չի կարծում, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում իր մրցակից Քամալա Հարիսի հետ բանավեճ անցկացնելու անհրաժեշտություն կա։
«Ես առաջատարն եմ հարցումներում, և ընտրողներն արդեն գիտեն, թե ինչ դիրքորոշում ունեմ ես։
Ես ցանկանում եմ ուժեղ սահմաններ, ցածր հարկեր, ուժեղ հակաթմրանյութային քաղաքականություն»,-Fox Business Network-ի հաղորդման ժամանակ նշել է Թրամփը։