ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրեն Քիմբերլի Չիթլը, որը պատասխանատու էր Թրամփի դեմ մահափորձի ժամանակ անվտանգության համար, հրաժարական է տվել։
Ինչպես հայտնում է CNBC-ը․ Չիթլին մեղադրում են, որ նրա ղեկավարած կառույցը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական հանրահավաքի ժամանակ չկարողացավ կանխել հարձակվողի գործողությունները:
Ավելի վաղ Չիթլը Ներկայացուցիչների պալատի Վերահսկիչ հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել էր, որ Թրամփի դեմ մահափորձը վերջին տասնամյակների ընթացքում ԱՄՆ Գաղտնի ծառայության ամենալուրջ ձախողումն էր: