Կարևոր իրադարձություններ

Բորելը Եվրոպային կոչ է արել լինել ավելի միասնական

16 Հուլիս, 2024 21:39
 Բորելը Եվրոպային կոչ է արել լինել ավելի միասնական

Եվրամիության անդամ երկրների համար ավելի դժվար կլինի համաձայնությունների հասնել Եվրոպական խորհրդարանի նոր, առավել տրոհված գումարման դեպքում:

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։

«Համաձայնությունների հասնելն ավելի դժվար կլինի, բայց դինամիկան նույնն է լինելու։ Լուրջ մտահոգություն է առաջացնում անվտանգությունը։ Մենք բախվել ենք երկու պատերազմների, որոնց թեև չենք մասնակցում, բայց դրանք մեծապես ազդում են մեզ վրա: Ուկրաինայում և Գազայում հակամարտությունները գնալով ավելի դրամատիկ են դառնում», - ասել է նա։

Բորելը, որն առաջիկա ամիսներին կլքի պաշտոնը, Եվրոպային կոչ է արել լինել ավելի միասնական:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին