Կարևոր իրադարձություններ

Միրզոյանն Ալբանիայի ԱԳ նախարարին է ներկայացրել խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը

29 Հունիս, 2024 10:17
Միրզոյանն Ալբանիայի ԱԳ նախարարին է ներկայացրել խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի ԱԳ նախարար Իգլի Հասանիի հետ։

Հանդիպումը կայացել է Խորվաթիայում անցկացվող Դուբրովնիկ ֆորումի շրջանակներում։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր՝ միտված երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ընդլայնմանը, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունների լավագույնս իրացմանը։

Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի։

Հայաստանի և Ալբանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար։

 

Լրահոս

Դիտել ավելին