Կարևոր իրադարձություններ

Ով է առաջատար Իրանի նախագահի ընտրություններում

29 Հունիս, 2024 10:00
Ով է առաջատար Իրանի նախագահի ընտրություններում

Իրանի ԿԸՀ-ից հայտնում են, որ երկրի առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանն ըստ նախագահական ընտրության նախնական արդյունքի, առաջ է անցել պահպանողական Սաիդ Ջալիլիից 12 մլն ձայների հաշվարկից հետո։

Փեզեշքիանը ստացել է 5000354 քվե, Երկրի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլին՝ 4875269 քվե։

Հաղթանակի համար թեկնածուն պետք է հավաքի ձայների 50 տոկոսից ավելին, հակառակ դեպքում հուլիսի 5-ին կանցկացվի երկրորդ փուլը։

 

Լրահոս

Դիտել ավելին