Կարևոր իրադարձություններ

Ծաղկաձորի նախկին «Գոլդեն փելես»-ի գնորդն ամբողջությամբ կատարել է պարտավորությունները

28 Հունիս, 2024 14:34
Ծաղկաձորի նախկին «Գոլդեն փելես»-ի գնորդն ամբողջությամբ կատարել է պարտավորությունները

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի նախկին «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրի շուրջ Պետական գույքի կառավարման կոմիտեի և «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի միջև կնքվածպայմանագրի պարտավորություններն ամբողջությամբ կատարված են։ 

Ըստ ներդրումային ծրագրի՝ գնորդը պետք է իրականացներ ստանձնած պարտավորությունները 2022-2026 թթ․ ընթացքում։ Մասնավորապես, վճարեր 5 մլրդ դրամ (յուրաքանչյուր տարի՝ 1 մլրդ դր) գույքի գնման համար, իրականացներ 4 մլրդ 500 մլն դրամի ներդրումներ և ստեղծեր 100 նոր աշխատատեղ։ 

«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն պարտավորությունները կատարել է վաղաժամկետ՝ կատարելով պայմանագրի բոլոր կետերը և վճարելով մնացորդային 3 մլրդ դրամը 2024 թվականի հունիսին։ 

Նշված 5 մլրդ-ից շուրջ 1 մլրդ 365 մլն դրամը տրվել է Ծաղկաձոր համայնքին։ 

Հիշեցնենք՝ 2022 թվականի մարտի 30-ին հյուրանոցային համալիրն օտարվել է մրցութային եղանակով։ 

 

Լրահոս

Դիտել ավելին