Կարևոր իրադարձություններ

Քարահունջում, Որոտանում և Շուռնուխում կարկուտը ոչնչացրել է պտղատու այգիներ, մշակաբույսերի դաշտեր (լուսանկարներ)

16 Հունիս, 2024 12:01
Քարահունջում, Որոտանում և Շուռնուխում կարկուտը ոչնչացրել է պտղատու այգիներ, մշակաբույսերի դաշտեր (լուսանկարներ)

Ուժգին կարկուտը Գորիս համայնքում, հատկապես՝ Քարահունջ, Որոտան, Շուռնուխ բնակավայրերում բնակիչներին զրկել է հիմնական եկամտի աղբյուրից՝ լիովին ոչնչացրել է պտղատու այգիները և մշակաբույսերի դաշտերը: Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից:

Ընդամենը կես ժամում ծաղկող այգիներն ու հասունացող բերքը հողին է հավասարեցրել: Բնակավայրերում ոչինչ չի մնացել առատ բերք խոստացող հողատարածքներից:

Բնակավայրերի համար գյուղատնտեսությունը ամենակարևոր կամ նույնիսկ միակ եկամտի միջոցն է: Բնակիչները հուսահատ են. Շատերը վարկեր էին վերցրել՝ այս տարվա ցանքատարածքները մշակելու համար, սակայն հիմա ստիպված կլինեն դիմակայել ծանր ֆինանսական խնդիրների:

Համայնքը վնասները քարտեզագրում է։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին