Կարևոր իրադարձություններ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին քննարկվել է 2024 թվականի տարեկան բյուջեն

16 Հունիս, 2024 10:22
  «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին քննարկվել է 2024 թվականի տարեկան բյուջեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին:

Միջոցառմանը մասնակցել են նաև Հանրապետության նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և այլք:

Նիստում հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հանդես է եկել տարեկան զեկույցով՝ ներկայացնելով իրականացված ծրագրերն ու նախագծերի ընթացքը:

Քննարկվել են հիմնադրամի 2023 թվականի ֆինանսական հաշվետվությունն ու 2024 թվականի տարեկան բյուջեն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին