GFXBench բենչմարկում հիշատակվել է Samsung-ի նոր մոդելի սմարթֆոնի մասին: Սարքի մոդելային համարն է՝ SM-W2016:
Հաղորդվում է, որ այդ սմարթֆոնը կլինի ծալովի, որը արդեն երրորդն է Galaxy Golden շարքում:
Հայտնի է դարձել նաև, որ սմարթֆոնի էկրանի անկյունագիծը կկազմի 4,6 դյույմ՝ HD կետայնությամբ: Սմարթֆոնի սիրտը կդառնա Exynos 7420-ը, որով արդեն աշխատում են մի քանի ընկերության մի քանի ֆլագմաններ, մասնավորապես՝ Galaxy S6-ը:
Սարքն ունի 3 ԳԲ օպերատիվ հիշողություն, 64 ԳԲ ներդրված հիշողություն և 2 տեսախցիկ (5 և 16 Մպ):