Կարևոր իրադարձություններ

Երևանի դպրոցներից մեկում ուսուցիչը բռնություն է կիրառել աշակերտների նկատմամբ. նա աշխատանքից ազատվել է

02 Մայիս, 2024 20:06
Երևանի դպրոցներից մեկում ուսուցիչը բռնություն է կիրառել աշակերտների նկատմամբ. նա աշխատանքից ազատվել է

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական դպրոցներից մեկի ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորողների նկատմամբ:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ նշելով, որ ուսուցիչն ազատվել է աշխատանքից:

«Ակնհայտ փաստերի հիման վրա Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան գրությամբ դեպքի առնչությամբ ամբողջական տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե՝ դիտարկելու նշյալ ուսուցչի նկատմամբ իրավական համապատասխան գործընթաց նախաձեռնելու անհրաժեշտությունը:

Երևանի քաղաքապետարանը հետևողական է լինելու ենթակայությամբ գործող կրթամշակութային հաստատությունների սովորողների, ինչպես նաև մանկավարժների իրավունքները պաշտպանելու և այդ ուղղությամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար:

Հավելեմ նաև, որ նշված ուսուցիչն ազատվել է աշխատանքից»,- գրել է Կոստանյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին