Կարևոր իրադարձություններ

Գյումրեցին գողացված խմիչքի մի մասը վաճառել էր, մի մասն էլ՝ ընկերոջ հետ խմել

03 Մայիս, 2024 00:30
Գյումրեցին գողացված խմիչքի մի մասը վաճառել էր, մի մասն էլ՝ ընկերոջ հետ խմել

ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները գողության վերաբերյալ ստացել էին տեղեկություն:

Ըստ այդմ՝ Գյումրիի բնակիչ 37-ամյա մի երիտասարդ Խրիմյան Հայրիկի փողոցի մի տնից գողացել է տարատեսակ ոգելից խմիչքներ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում գյումրեցի երիտասարդը հայտնաբերվել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Կումայրիի բաժին: Նա խոստովանել է, որ հիշյալ տնից գողացել է չորս շիշ օղի և չորս շիշ գինի, որոնց մի մասը վաճառել է, իսկ մի մասը ընկերոջ հետ խմել է:

Նաև հայտնել է, որ պահպանված վերջին շիշ գինին ընկերոջ տանն է:
Նա ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:

 

 

Լրահոս

Դիտել ավելին