Կարևոր իրադարձություններ

Բախվել են թիվ 18 և 1 երթուղիները սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր

02 Մայիս, 2024 21:50
Բախվել են թիվ 18 և 1 երթուղիները սպասարկող  ավտոբուսները. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 19:10-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ Վիլյամ Սարոյանի արձանի հարևանությամբ, բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ու թիվ 1 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին