Կարևոր իրադարձություններ

Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացմանն ուղղված գործընթացները

02 Մայիս, 2024 15:15
Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացմանն ուղղված գործընթացները

Գործադիրն ընդունել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի կինոյի հիմնադրամ»-ի վերակազմավորելու և կանոնադրությունը հաստատելու մասին» որոշում:

Ըստ հիմնավորման, Հայաստանի կինոյի հիմնադրամի ստեղծումն առաջին հերթին բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման, ինչպես նաև կինոյի ոլորտի և կինոարտադրության իրավահարաբերությունների կարգավորման՝ այդ թվում, կինո-ռեեստրի, վարձույթի, ազգային ֆիլմի ստեղծման, տարածման ու պահպանման, համատեղ արտադրության ֆիլմերի ստեղծման և կարգավիճակի տրամադրման, կինոժառանգության վերականգնման ու թվայնացման գործառույթների անհրաժեշտությունից։

Արդյունքում՝ կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացման ուղղված գործընթացները, այդ թվում կինոռեեստրի ստեղծման և վարման գործընթացը, պետական ֆինանսավորման նպատակով անցկացվող մրցույթների կազմակերպումը և անցկացումը, աջակցություն կցուցաբերվի ազգային ֆիլմերի ստեղծմանը, տարածմանն ու պահպանմանը, համատեղ արտադրության ֆիլմերի ստեղծմանը, կինոարվեստի միջոցառումներին ազգային ֆիլմերի մասնակցությանը, կինոժառանգության վերականգնմանն ու թվայնացմանը և այլն։

 

Լրահոս

Դիտել ավելին