Կարևոր իրադարձություններ

Ապրիլի 25-ի դրությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին 20 սահմանային սյուն է տեղադրվել. ՀՀ կառավարություն

25 Ապրիլ, 2024 18:09
 Ապրիլի 25-ի դրությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին 20 սահմանային սյուն է տեղադրվել. ՀՀ կառավարություն

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին երկու երկրների փորձագիտական խմբերն սկսել են կոորդինատների ճշգրտման գործընթացը՝ հիմնվելով տեղանքում գեոդեզիական չափումների վրա։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին